ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Եռաբլուր և իրենց խոնարհումը բերեցին զոհված հերոսների հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եռաբլուր պանթեոնի պետի տեղակալ կապիտան Ալբերտ Առաքելյանի և Զոհված ազատամարտիկների և զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամ այիս Միքայելյանի ուղեկցությամբ աշխատակիցները ծաղիկներ դրեցին Վազգեն Սպարապետի, Զորավար Անդրանիկի, Մոնթե Մելքոնյանի, Սոսե Մայրիկի, սիրիահայ ազատամարտիկ Կարո Քահքեջյանի և մյուս քաջերի շիրիմներին:

 

Ալբերտ Առաքելյանն իր խոսքում առանձնապես արժևորեց 1988թ. սկսված Ղարաբաղյան շարժմանն ու Արցախի ազատամարտին սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն ու հայրենիքին անմնացորդ նվիրումը. «Երբ «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Կարո Քահքեջյանին հարցնում են, թե ինչու որևէ կուսակցության չես անդամագրվում, նա պատասխանում է' իմ կուսակցությունը իմ երկիրն է: Նրա խոսքերը, ինչպես տեսնում եք, այդպես էլ փորագրված են Կարոյի տապանաքարինե:

 

Այցի ավարտին Կապիտանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը' իրականացրած մեծ աշխատանքի համար: «Ամեն տարի «Արի տունե ծրագրով Հայրենիք ժամանած Սփյուռքի մեր պատանիներն ու աղջիկները պարտադիր այցելում են Եռաբլուր: Նրանց հետ մեր հանդիպումներն այնքան հուզառատ են: Աշխարհի տարբեր անկյուններում ծնված ու մեծացած մեր զավակները, լսելով ազգային հերոսների կյանքի ու սխրագործությունների մասին պատմությունները, ծնկում ու արտասվում են հայ քաջերի շիրիմներին: Այդ ամենի արդյունքն այն է, որ նրանք իրենց մտքում հայրենիքին ծառայելու երդում են տալիս' մոլորակի որ ծայրում էլ ապրելիս լինենե:

 

Նախարարության մի խումբ աշխատակիցներ Հայոց բանակի օրվա առթիվ այցելեցին նաև ՀՀ տարածքում գտնվող մի քանի զորամասեր: Նրանք հանդիպեցին ծառայող սփյուռքահայ երիտասարդների հետ, ովքեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, և այլ երկրներից վերադարձել են Հայրենիք' իրենց սրբազան պարտքը կատարելու: Արարատի N զորամասի զինծառայող Սմբատ Բոզինյանի մայրը ռուս է, իսկ հայրը' հայ: Սմբատը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հունաստան: Մեկ տարի է, ինչ ծառայում է հայկական բանակում, և ինչպես ինքն է վկայում' այժմ բոլորովին ուրիշ մարդ է դարձել. «Հայրենիքում ի վերջո սովորեցի հայերեն խոսել: Հատկապես մորս շատ եմ կարոտում, բայց այստեղ' Հայաստանում, մարդիկ շատ պարզ են ու ջերմ, իսկ դիրքերում մենք մի ընտանիքի նման ենքե:

 

Մոսկվաբնակ, ծնունդով գյումրեցի Կարապետ Մարտիրոսյանն ընդամենը 10 օր է, ինչ ծառայում է հայկական բանակում, բայց արդեն հասցրել է մտերմանալ հասակակիցների հետ: «Իմ հայրն ու պապը ծառայել են մեր բանակում, և ես ևս պիտի պարտքս կատարեմ հայրենիքիս հանդեպ: Հետո նպատակ ունեմ վերադառնալ Ռուսաստան և մեծ եղբորս նման ավարտել Մոսկվայի համալսարանի տնտեսագիտության բաժինըե, - նշել է Կ. Մարտիրոսյանը:

 

Նարեկ Պողոսյանը տարիքը լրանալուն պես Ֆրանսիայից ինքնակամ եկել է Հայաստան և ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Նարեկը Ֆրանսիայում 7 տարի հայկական դպրոց է հաճախել: Նրա' Արցախյան ազատամարտի մասնակից հայրը' Ջորջ Պողոսյանը հատուկ ուշադրություն է դարձրել Նարեկի և քրոջ դաստիարակությանը' ջանալով ամեն ինչ անել, որ զավակները չհեռանան արմատներից. «Հաճախ եմ հեռուստահաղորդումներ դիտել Հայաստանի պատմության առանձին դրվագների' հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի մասին: Հետաքրքրվել եմ նաև Հայաստանի ներկայով: Որոշումս ինքնաբուխ էր, սրտանց ցանկանում էի գալ ու պաշտպանել հայրենիքսե:

 

Իրենց բանակային առօրյայի մասին խոսեցին նաև Ռուսաստանից Վաչե Շերենցը, Արթուր Քալաշյանը, Սահակ Մեժլումյանը, Սարո Մամոյանը, Արման Թորոսյանը, Ուկրաինայից Արամ Դավթյանը և սիրիահայ զինծառայողներ:

 

Եռաբլուրում կազմակերպվեց նաև Երևանի թիվ 29 և 114 դպրոցներում սովորող սիրիահայ պատանիների և աղջիկների հանդիպումը Եռաբլուր պանթեոնի պետի տեղակալի հետ, ով ներկայացրեց Արցախյան պատերազմի կարևոր դրվագները, հայ ժողովրդի հերոսական, այդ թվում նաեւ սփյուռքահայ զավակներին' ներկաներին հուզելով իր խոսքով, պատմություններով: Հալեպից ժամանած դպրոցականների մեծ մասն առաջին անգամ էր Եռաբլուրում: Թիվ 29 դպրոցի աշակերտ Դանիել Գևորգյանը և Ավետիս Մարգարյանը նշեցին. «Մենք ոչինչ չգիտեինք Եռաբլուրի մասին: Հիմա հասկացանք որ ունեցել ենք քաջ զինվորներ, հազարապետներ, զորավար ու սպարապետ, ովքեր իրենց կյանքն են զոհել հայրենիքի համար, որ այսօր մենք ապրենք անկախ ու հաղթանակած Հայաստանում: Ուրեմն մեր նվազագույն պարտքն է այցելել նրանց շիրիմներին ու մեր գործով վառ պահել նրանց հիշատակըե:

 

Լիլիթ Նաբաթյանը հավելեց. «Ճիշտ է, ես աղջիկ եմ, բայց ուզում եմ ծառայել Հայկական բանակում: Ես չեմ հուզվում մեր զինվորների շիրիմները տեսնելիս, ես միայն հպարտ եմ նրանցով եւ կուզեի իմ ներդրումը բերել մեր երկրի զորացման գործինե:

 

Այցի ավարտին սիրիահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին 2014թ. նոյեմբերի 12-ին Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցված ուղղաթիռի զոհերի շիրիմներին: Պաշտպանության բանակի օդուժի խոցված Մի-24 հարվածային ուղղաթիռին զոհ գնացած անձնակազմի հրամանատար' մայոր Սերգեյ Սահակյանի, զինծառայողներ' լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի շիրիմների առաջ սիրիահայ պատանիներն ու աղջիկները երգեցին «Գետաշենե երգը, այնուհետև շարժվելով դեպի Զորավար Անդրանիկի շիրիմը, միացան Գեղարքունիքի մարզից ժամանած դպրոցականների խմբին եւ միասին երգեցին «Պատերազմ եք գնում, բարով գնացեքե երգը: Սեղմելով սիրիահայ պատանիների ձեռքը' կապիտան Ալբերտ Առաքելյանը համոզմունք հայտնեց, որ նաեւ հանձինս նրանց մեր բանակն ունի ապագա քաջ զինվորներ: