Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական' «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցը, որում նշել է, որ իրավունքի եւ ազատությունների վարկանիշով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջ է անցնում Ադրբեջանից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի համաձայն' 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է ամենաազատ, իսկ 7-ը' ազատության բացակայություն, քաղաքական իրավունքների մակարդակի համար ԼՂՀ-ն ստացել է 5 բալ, եւ եւս 5 բալ' քաղաքացիական ազատությունների մակարդակի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ վարկանիշում ցած է գլորվել եւ երկու վարկանիշերում էլ ստացել 6 բալ' մոտենալով գործնականում ժողովրդավարական ազատությունների ամբողջական բացակայության ցուցանիշին: