Հունվարի 23-ին Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և նախորդ տարի, երկու ցուցանիշներով էլ արժանացել է «5» միավորի և կրկին անվանվել է որպես «մասամբ ազատ» երկիր:

 

Միաժամանակ, Ադրբեջանը մնացել է «ոչ ազատ» երկրների կատեգորիայում, բացի այդ, զեկույցում նշվել է վատթարացում, կապված քաղաքացիական ազատությունների իրավիճակի հետ:

 

Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով' քաղաքական և քաղաքացիական ազատություններ:Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով:

 

Freedom House-ի զեկույցի լրիվ տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.

 

ԼՂՀ ԱԳՆ