ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ հետմահու պարգևատրեց հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների:

 

ՀՀ Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրեց զինծառայողներ Խաչատուր Բադասյանին և Վարդան Մկրտչյանին:

 

Սերժ Սարգսյանից պարգևները ստացան զոհված զինծառայողների հայրերը: