Բելառուսն իրեն իրավունք Է վերապահում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, եթե չկատարվեն ԵՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 29-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել բելառուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների համար անցկացված մամուլի ասուլիսում:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ ընդհուպ մինչեւ այդ միությունից դուրս գալը»,-հայտարարել Է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության ճանապարհը դյուրին չի լինելու:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարը հավաստիացրել Է, որ Բելառուսն ըստ ամենայնի աջակցելու Է ինտեգրացման խորացմանը եվրասիական տնտեսական միության շրջանակներում, իրավահավասար միության ստեղծմանը՝ առանց բացառումների ու սահմանափակումների: «Մենք պարտավոր ենք օգտագործել այն հնարավորությունները, որոնք բացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,-ասել Է նա, ընդգծելով, որ Բելառուսը 2015 թվականի հունվարի 1-ից նախագահում Է ԵՏՄ-ում:
2015 թվականի հունվարի 1-ից սկսել Է գործել Եվրասիական տնտեսական միությունը: Դրա կազմավորման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի կողմից ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին: Ավելի ուշ պայմանագրին միացել Է Հայաստանը, ԵՏՄ-ին մասնակցելու մտադրության մասին հայտարարել Է նաեւ Ղրղզստանը:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը ներկայում ավելի շատ առեւտուր Է անում Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ: «Մենք արդեն ավելի շատ առեւտուր ենք անում Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ»,-ասել Է նա, նշելով, որ Ռուսաստանին բաժին Է ընկնում Բելառուսի առեւտրի ծավալի 42 տոկոսը՝ նախկին 85 տոկոսի համեմատությամբ: Լուկաշենկոն Մինսկի գլխավոր խնդիրը համարել Է արտահանման դիվերսիֆիկացումը: