Էբոլա մահացու տենդի համաճարակը մոտենում է ավարտին. վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում 100-ից պակաս մարդ է վարակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

 

«Մեկ շաբաթվա ընթացքում (հունվարի 19-ից 25-ը) հաստատվել է տենդով վարակվելու 99 նոր դեպք»,-նշում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին: Կազմակերպության տվյալների համաձայն՝ վարակվածների այս ոչ մեծ թիվն առաջին անգամ Է գրանցվել 2014 թվականի հունիսից ի վեր:

 

«Էբոլա տենդի համաճարակին մեր պատասխանն այժմ անցել Է երկրորդ փուլ»,-ԱՀԿ-ի հայտարարությունից մեջբերում է արել գործակալությունը: Կազմակերպությունը ճշտում Է, որ Էբոլայի համաճարակը մոտենում է ավարտին:

 

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել Է Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, վիրուսից 7,8 հազար մահացածների եւ ավելի քան 20 հազար վարակվածների մասին: