Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստներից մեկը վարչական կալանքի է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az գործակալությունը:
Թեպետ իրավապահ մարմինները չեն հայտնել կալանավորման պատճառը, սակայն Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցությունում ենթադրում են, որ Ռաուֆ Աբդուրահմանլիի ձերբակալման պատճառը ազատազրկված լրագրողներ Խադիջա Իսմայիլովայի և Սեյմուր Ղազիի նկարներով պաստառների փակցնելն է եղել Բաքվում:
Նման հիմնավորմամբ ավելի վաղ կուսակցության այլ ներկայացուցիչներ ևս կալանքի էին ենթարկվել: