Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: