Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ, կողմերը քննարկել են Ռուսաստանի գործողությունները Վրաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Քննարկվել են թեմաներ, որոնք վերաբերում են Ուկրաինայի ճգնաժամին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի իրադրությանը: Այսօր ԱՄՆ-ի եւ Եվրամիության դիրքորոշումները միասնական են բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ հարաբերություններին… Ընդգծվել Է, որ կարեւոր Է համաձայնեցված դիրքորոշումը այն երկրների հետ հարաբերություններում, որոնք կատարել են իրենց ընտրությունը»,-ԱՄՆ այցի ընթացքում «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել Է Բերուչաշվիլին:

 

Վրաստանի ԱԳ նախարարը կշարունակի հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում եւ Կոնգրեսում: Այցի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 4-ը ներառյալ, Բերուչաշվիլին ելույթ կունենա Ատլանտյան խորհրդի «Անդրատլանտյան ռազմավարությունը Արեւելյան Եվրոպայի երկրների համար» խորհրդաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) պլանավորված բանավեճին: