Բաքվի Սուրախանիրջանի Ամիրջան ավանում գտնվող թիվ 154 դպրոցի պատմության ուսուցիչ Յաշար Գուլիեւը մահացու ծեծի է ենթարկել իր գործընկերուհուն' 69-ամյա ուսուցչուհի Մուալիմա Յուսիֆովային: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական milli.az լրատվական կայքը, որը հրապարակել է նաեւ դրա հետ կապված նրա լուսանկարները:

 

Հիշյալ դպրոցի տնօրեն Ալի Ալիեւը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ միջադեպի հետ կապված ինքը հաղորդում կտա միայն դրան «իրավական գնահատական տրվելուց հետո»: