Վրաստանի քաղաքացիները, ովքեր պատերազմում են Ուկրաինայի իշխանությունների կողմից, պատասխանատվության չեն ենթարկվելու արտերկրում' զինված խմբավորումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն' հղում անելով Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լեվան Իզորիային:

 

«Այս փոփոխություններն ոչ մի դեպքում չեն վերաբերում Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ներգրավված են Ուկրաինայի մարտական գործողություններում' ուկրաինական կառավարության օրինական իրավասության շրջանակներում», - ասել է Իզորիան, նշելով, որ սույն հոդվածի տակ են ընկնում նրանք, ովքեր մասնակցում են անօրինական զինված խմբավորումների մարտերին:

 

Նման խմբավորումների գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, առաջարկվում է պատիժ սահմանել նրանց մեջ հավաքագրվելու, ինչպես նաև նրանց խորհրդանշանի տարածման և օգտագործման համար: