«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տարածել են տեսանյութ, որում պատկերվում է ճապոնացի պատանդ Կենձի Գոտոյի սպանությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, 47-ամյա լրագրողն արդեն Ճապոնիայի երկրորդ քաղաքացին է վերջին մեկ շաբաթում, ով սպանվել է իսլամիստների կողմից:
Կենձի Գոտոյի մասին առաջին տեսանյութը գրոհայինները համացանցում էին տեղադրել դեռ հունվարի 20-ին' սպառնալով սպանել նրան, եթե Տոկիոն 72 ժամվա ընթացքում իրենց չվճարի 200 մլն դոլար: