Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը նախորդ տարվա ցուցանիշների ամփոփմամբ գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն նախորդ տարի պետական բյուջե է վճարել 42 միլիարդ 812 միլիոն 641 հազար դրամի հարկ: Խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը «ՎիվաՍել») ընկերությունը մեկ տարում վճարել է 28 միլիարդ 891 միլիոն 812 հազար դրամի հարկ, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 21 միլիարդ 571 միլիոն 522.5 հազար դրամի հարկ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (չորրորդ հորիզոնական) վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 19 միլիարդ 940 միլիոն 784.4 հազար դրամ:

 

«Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունը նախորդ տարի վճարել է 16 միլիարդ 490 միլիոն 979.8 հազար դրամ։ Խոշոր հարկատուների ցանկում 6-10-րդ տեղեն են զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (12 միլիարդ 430 միլիոն 380.3 հազար դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (11 միլիարդ 980 միլիոն 840.5 հազար դրամ), «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը (10 միլիարդ 465 միլիոն 005.3 հազար դրամ), «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն»-ը (9 միլիարդ 618 միլիոն 764.4 հազար դրամ) և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը (8 միլիարդ 029 միլիոն 934 հազար դրամ):

 

1. «Գազպրոմ Արմենիա»' 42 միլիարդ 812 միլիոն 641 հազար դրամ

 

2. «Ղ-Տելեկոմ» ' 28 միլիարդ 891 միլիոն 812 հազար դրամ

 

3. «Ալեքս Գրիգ»' 21 միլիարդ 571 միլիոն 522.5 հազար դրամի հարկ

 

4. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»' 19 միլիարդ 940 միլիոն 784.4 հազար դրամ

 

5. «Արմենիա տելեֆոն կոմպանի»՝ 16 միլիարդ 490 միլիոն 979.8 հազար դրամ։

 

6. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 12 միլիարդ 430 միլիոն 380.3 հազար դրամ

 

7. «Ֆլեշ»' 11 միլիարդ 980 միլիոն 840.5 հազար դրամ

 

8. «Գրանդ-տոբակո»' 10 միլիարդ 465 միլիոն 005.3 հազար դրամ

 

9. «Սիփիէս օիլ քորփորեյշն»' 9 միլիարդ 618 միլիոն 764.4 հազար դրամ

 

10. «Ֆիլիպ Մորիս Արմենիա»' 8 միլիարդ 029 միլիոն 934 հազար դրամ

 

11. «ՀԱԷԿ»' 3 մլրդ 60 մլն 353.9 հազար