Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Հաղարծին գյուղում փետրվարի 1-ին աղջիկ փախցնելու պատճառով քաշքշուկ է տեղի ունեցել և անգամ կրակոցներ են հնչել, բայց, բարեբախտաբար, զոհեր չկան:
Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանից, սակայն նա միայն հաստատել է տեղեկությունը, որ իրենց գյուղ աղջիկ են փախցրել, ինչի պատճառով քաշքշուկ է եղել:
Միաժամանակ նա ավելացրել է, որ այլ մանրամասների չի տիրապետում: Սակայն Հաղարծնի բնակիչներից լրատվամիջոցը տեղեկացել է, որ առևանգված աղջիկը Հրազդանից է, ում հարազատները, իմանալով կատարվածի մասին, եկել են նրա հետևից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: