«Гослото "6 из 45"» վիճակախաղի ժամանակ գրանցվել է ռեկորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի երկու քաղաքացի կարողացել է գուշակել վեց թիվ եւ շահել 203 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ շահումն է ՌԴ-ում անցկացվող վիճակախաղերի պատմության մեջ:

 

Նորահայտ միլիոնատերերից մեկը բնակվում է Մուրմնասկի մարզում, մյուսը' Ստավրոպոլի երկրամասում: Նրանք շահույթը կբաժանեն երկու համարյա հավասար մասի: Առայժմ հաղթողները չեն դիմել վիճակախաղն անցկացնող կազմակերպության գրասենյակ' գումարն ստանալու համար: