Դանիայում վիճակախաղերի պատմության մեջ ռեկորդ է սահմանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Lenta.ru-ն, շահողը EuroJackpot վիճակախաղով շահել է 42,2 միլիոն եվրո: Դանիացին տոմսը գնել է Հելսինգեր քաղաքի սուպերմարկետից:
Շահողը դեռեւս չի եկել շահած գումարի հետեւից, սակայն վիճակախաղի կազմակերպիչները մտադիր չեն սպասել: Նրանք որոշել են այցելել սուպերմարկետ, որտեղից միլիոնանոց վիճակախաղի տոմսը գնել է դանիացին, եւ պարզել մանրամասներ նրա մասին: