Հայաստանում զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրումից հետո 9.8 տոկոսով ավելացել է զբաղվածության կենտրոն դիմող անձանց թվաքանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը' ներկայացնելով աշխատաշուկայի կարգավորմանն ուղղված նոր ծրագրերը: Մանգասարյանի խոսքով'զբաղվածությ ան ապահովման նոր մոդելի շնորհիվ, ավելի քան 3 անգամ մեծացել է ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը' դառնալով 7272 անձ:
«2014 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 11 հազար 495 աշխատանք փնտրող, որից 793-ը կին: Աշխատանքի տեղավորվածներից 3319-ը եղել են երիտասարդներ: Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում գործակալությանն է ներկայացվել 24 հազար 81 թափուր աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մանգասարյանը:
Զբաղվածության պետական գործակալության պետը տեղեկացրեց, որ ներդրված նոր ծրագրով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին մասնակիորեն փոխահուտուցվում է աշխատավարձը, իսկ համշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար տրամադրվում է աշխատավարձի փոխհատուցում: «Այս ծրագրում նախորդ տարի ընդգրկվել է ամսական միջինում 235 գործազուրկ, իսկ 2015-ին նախատեսվում է ընդգրկել 4590 գործազուրկի»,- ասաց Մանգասարյանը:
Գործակալության պետը նաև նշեց, որ 2014 թվականից աջակցություն է տրամադրվում երիտասարդ մասնագետներին' աշխատանքային փորձ ձեռք բերելու համար: Նրա խոսքով'ծրագրում ընդգրկվել է 349 երկտասարդ, իսկ 2015-ին նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ևս 450 անձի: