Շնչուղիների սուր վիրուսային վարակի բռնկման պատճառով Աբխազիայում մեկշաբաթյա կարանտին Է հայտարարվել բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության կրթության նախարարությունում:

 

«Քանի որ ինչպես մայրաքաղաքում, այնպես Էլ շրջաններում դպրոցների աշակերտների մեծ մասը բաց Էին թողնում դասերը, մենք հարկադրված Էինք մեկշաբաթյա կարանտին հայտարարել: Պատկերը նույնն Է մենկապարտեզներում»,- ասել են նախարարությունում:

 

Նաեւ կարանտին Է հայտարարվել Աբխազիայի դրամատիկական թատրոնում, որտեղ հիվանդ Է դերասանների մեծ մասը, դադարեցված են բոլոր ներկայացումները:

 

Շնչուղիների սուր վիրուսային վարակով հիվանդացածների ստույգ թիվն առողջապահության նախարարությունը չի հայտնում, բայց հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում նկատվում Է բժիշկների մոտ զգալի քանակությամբ հիվանդների ընդունելություն: Սուխումի հանրապետական հիվանդանոցում նույնպես կարանտինի ռեժիմ Է սահմանվել: