Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մեծամորի բաժին է ներկայացել 1990թ. ծնված Արթուր Տ.-ն, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Արթուր Տ.-ն ներկայացրել է նաև հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը' դատարկ պահունակով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Արթուր Տ.-ն ձերբակալվել է: