ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1994թ. ծնված Գառնիկ Ա.-ն, ով 2015թ. հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 5-րդ մասի հատկանիշների մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։