Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել Է 2005 թվականին Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության կողմից: Ամենամյա միջոցառումների նպատակը քաղցկեղի մասին իրազեկելն Է եւ ախտականխիչ միջոցառումների խրախուսումը, ինչպես նաեւ հիվանդության հայտնաբերման եւ դրա բուժման հարցերի լուսաբանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քաղցկեղն աշխարհում մահվան դեպքերի հիմնական պատճառներից մեկն Է, ըստ վիճակագրության՝ քաղցկեղն ավելի շատ մարդ Է սպանում, քան ՁԻԱՀ-ը, մալարիան եւ տուբերկուլյոզը միասին վերցված:
Ինչպես հաղորդել Է Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը, ամեն տարի օնկոլոգիական հիվանդների քանակն աճում Է: Եթե 2010 թվականին քաղցկեղային հիվանդություններից մահացել Է 7,5 միլիոն մարդ, իսկ քաղցկեղ Է ախտորոշվել 12,6 միլիոնի մոտ, ապա 2012 թվականին այս ցուցանիշները կազմել են 8,5 միլիոն եւ 14 միլիոն: