Չինաստանի Ցզյանսուի նահանգի Նանտոնգ քաղաքում 19-ամյա չինացին՝ Վան անունով, կտրել Է իր ձեռքը, որպեսզի ազատվի խաղամոլությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

 

Երիտասարդը խոհանոցի դանակով դուրս Է եկել տնից, նստել նստարանին եւ մինչեւ դաստակը կտրել իր ձախ ձեռքը: Դրանից հետո նա տաքսի Է կանչել եւ գնացել հիվանդանոց: Ձեռքը, ինչպես նշում է հրատարակությունը, այդպես Էլ մնացել է նստարանին:

 

«Մենք չենք կարող համակերպվել պատահածին: Դա շատ անսպասելի Էր: Նա միշտ Էլ խելացի տղա Է եղել»,-պատմել Է պատանու մայրը: Նա նաեւ հայտնել Է, որ տնից դուրս գալուց առաջ որդին իրեն գրություն Է թողել. «Մայրի՛կ, ես գնացել եմ հիվանդանոց: Մի հուզվիր: Երեկոյան կվերադառնամ»:

 

Այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնաբերել են վերջույթը, բժիշկները կարել են երիտասարդի ձեռքը: Վանն իր արարքը բացատրել Է նրանով, որ այդ կերպ ցանկանում Էր դադարել համակարգչային խաղեր խաղալուց: Բժիշկների խոսքով՝ առայժմ հայտնի չԷ, թե կարված ձեռքը արդյոք նորմալ կաշխատի: