Մեծ Բրիտանիայի Cancer Research UK ուռուցքաբանական հետազոտական կենտրոնի փորձագետները նախազգուշացնում են, որ յուրաքանչյուր երկրորդ մարդը ենթակա Է քաղցկեղով հիվանդանալու վտանգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է Telegraph հրատարակությունը՝ հղում անելով կենտրոնին, այս կանխատեսումը վերաբերում Է այն մարդկանց, ովքեր ծնվել են 1960 թվականից հետո, եւ բացատրվում Է մարդու կյանքի միջին տեւողության ավելացմամբ: Փորձագետները նաեւ նշում են, որ ապագայում հիվանդացածների բաժինը կարող Է զգալիորեն մեծանալ:
«Քաղցկեղն առավելապես այն հիվանդությունն Է, որը մարդու մոտ ի հայտ Է գալիս առաջացած տարիքում, քանի որ դեպքերի 60 տոկոսը դիտվում Է 65-ից բարձր տարիքի անձանց մոտ: Եթե մարդիկ երկար ապրեն, ապա որոշակի պահի քաղցկեղ կառաջանա մեծամասնության մոտ»,-հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Փիթեր Սասինին:
British Journal of Cancer-ի հրապարակած տվյալների համաձայն, 1960 թվականից հետո ծնված տղամարդկանց 53,5 տոկոսը կյանքի ընթացքում ենթակա են քաղցկեղով հիվանդանալու վտանգին: 30 տարի առաջ ծնված արական սեռի անձանց մոտ այդ ցուցանիշը կազմում Է 38,5 տոկոս: Նման դինամիկա Է դիտվում նաեւ կանանց շրջանում, որտեղ նույն այդ ժամանակաշրջանում ցուցանիշը 36,7 տոկոսից հասել Է 47,5 տոկոսի:
Մինչդեռ փորձագետները նշում են, որ քաղցկեղի առաջացման դեպքերի ավելի քան 30 տոկոսը կարող Է պայմանավորված լինել վնասակար սովորություններով եւ ոչ ճիշտ կենսաձեւով: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ գիտնականները պնդում են, որ եթե մարդու կյանքի տեւողությունը շարունակի ավելանալ, իսկ վնասակար սովորությունները չվերացվեն, ապա երեխաների մեծ մասին ապագայում կարող Է ուռուցքային հիվանդություն սպառնալ: