Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայազգի Մարիցա Քչուչյուքի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Դեպքի վայրում ծածկոցի վրա հայտնաբերված արյան հետքերի հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ հանցագործության ժամանակ սպանության մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանից բացի այլ մարդիկ ևս եղել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը:
Դատաբժշկական հանձնաժողովն ուսումնասիրություններից հետո զեկույց է պատրաստել, որում նշել է, որ կասկածյալ Նազարյանից բացի հայտնաբերվել են նաև մեկից ավելի ուրիշ անձանց արյան հետքեր, որոնցից առնվազն մեկը տղամարդ է:
Մարիցա Քչյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը այս արդյունքի հրապարակումից հետո նշել է, որ այդպիսով իրենք երկու կարևոր փաստ կարող են արձանագրել: Առաջինը, որ դեպքի վայրում սպանության ժամանակ եղել են մեկից ավելի անձինք: Երկրորդը, որ ոստիկանությունը անբավարար քանակով հանցանշաններ է հավաքել:
Սամաթիայում նույն ժամանակահատվածում այլ տարեց հայ կանանց վրա գործած հարձակումների վերաբերյալ դատական գործընթացներում որևէ նոր զարգացումներ չեն գրանցվել:
Թուրքական ԶԼՄ-երն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տանից ոչինչ չէր գողացվել: Հանցագործները (հանցագործը )չորս տարեց հայ կանանցից առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին' Թուրֆանդա Ա-ի վրա: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան Ö ‡ տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն և նրան ևս ծեծի ենթարկել: Նրանք փողոցում հարձակվել և փորձել էին առևանգել ևս մեկ տարեց հայ կնոջ:
Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին և չի հիշում, որ ինքը նման սպանություն և հարձակումներ է կատարել: Նա հայտարարել է, որ սպանություն կատարելու մասին նախկին ցուցունքը տվել է ոստիկանների' իր վրա ճնշում գործադրելու պատճառով: Նա պատմել է, որ երեք զինված մարդիկ իրեն տարել են Մարիցա Քյուչյուքի տուն և սկսել դանակահարել նրան: «Երբ սկսեցին դանակահարել, ես փախա: Դրանից առաջ նրանք կտրեցին իմ մատը և արյունը քսեցին սեղանի վրա ինչ -որ փաստաթղթի: Եթե տեսնեմ այդ մարդկանց կամ նրանց լուսանկարները, կճանաչեմ»,- ասել է Նազարյանը:
Մարցա Քյուչուք, Մուրադ Նազարյան, արյուն, հետաքննություն