Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրականացնելու մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազային ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի մտավոր հետամնացության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, որևէ տվյալ չունի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Tert.am-ին այդ մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախա գահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվել են հարցումներ, սակայն Քննչական կոմիտեն դեռևս պատասխան չի ստացել:

 

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնել էին, որ Պերմյակովը տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ օլիգոֆրենիայով: