Հորդանանի իշխանություններն ազատ են արձակել «Ալ-Քաիդա» խմբավորման հոգևոր առաջնորդ Աբու Մուհամեդ էլ-Մաքդիսիին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունում գտնվող աղբյուրին:
Մաքդիսին ձերբակալվել է 2014-ի հոկտեմբերին:
Այս որոշումը Հորդանանի իշխանությունները ձեռնարկել են այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» գրոհայինները կենդանի այրել են հորդանանցի պատանդին երկաթե վանդակում: Օդաչուի մահապատիժը Հորդանանում հանգեցրել է զանգվածային անկարգությունների: