Փարիզի իշխանությունները մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո արգելել են քաղաքի փողոցներում մարտաֆիլմերի նկարահանումը, որոնց ոստիկանների, զինծառայողների կամ հատուկ ծառայությունների համազգեստով դերասաններ են մասնակցում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Արգելքը պայմանավորված է այն բանով, որ համազգեստով դերասաններին կարող են որպես իրավապահներ ընդունել: Ահաբեկիչները նրանց կարող են որպես թիրախ օգտագործել:

 

Հայտնի չէ, թե արգելքը որքան ժամանակ կկիրառվի: Զինվորականները դեռևս պահպանում են սինագոգները, ԶԼՄ-ների գրասենյակները, առևտրի կենտրոնները և մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրեր: