Ադրբեջանական կողմը շուրջ 200 անգամ կրակել է Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղի ուղղությամբ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Կրակել են, հիմնականում գյուղերի ուղղությամբ: Մենք պատասխանել ենք դիրքերի ուղղությամբ, խաղաղ բնակիչներին չենք կրակում: Մենք խաղաղ բնակիչների հետ կռիվ չունենք»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան, ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:

 

Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանը, մահացու վիրավորումը ստացել էր իր տան բակում: