Լարվածության ամենաբարձր աստիճանն է, պայթյունավտանգ, թշնամին կրակում է, պատասխանում ենք։ Փորձում ենք գերի ընկած տղաներին հետ բերել, տեսնենք՝ ինչքանով կստացվի, որոշակի գործողություններ արվում են: Այս մասին Yerkir.am-ին հայտնել է Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Գեղամասարի ղեկավարը նշել է, որ կրակոցները Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի տարածքում են։ Թշնամին առաջխաղացում չունի։

Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ ինքն այս պահին համայնքում չէ, սակայն տեղեկացրեց, որ կրակոցները դադարել են, իրավիճակն էլ կայուն լարված է: