Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար: Այդ մասին գրում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:
Ըստ աղբյուրի՝ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:
Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:
Mediaport-ը նաև նշում է, որ 1 ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից: