Էյֆելյան աշտարակն աշխարհում լավագույն ֆոնն Է ճանաչվել սելֆիների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Համապատասխան վարկանիշը պատրաստել են Attraction Tix պորտալի փորձագետները, որը նվիրված Է զբոսաշրջության տեսարժան վայրերին:

 

 

Թոփ-թերթիկը կազմվել Է սոցցանցերում զբոսաշրջիկների կողմից արված սելֆիների վիճակագրությունն ուսումնասիրելու ճանապարհով: Մասնագետները պարզել են, որ 2015 թվականի սկզբից Էյֆելյան աշտարակը հիշատակվել Է Instagram –ի ավելի քան 10,7 հազար պոստերում: Դրանով իսկ այն առաջ Է անցել վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրած Ֆլորիդայի Disney World (գրեթե 9,9 հազար պոստ) ժամանցային համալիրից: Երրորդ տեղն զբաղեցրել Է Դուբայի Բուրջ-Խալիֆա (8,86 հազար պոստ) երկանաքերը:

 

 

Ամենատարածվածների թոփ-10-ում տեղ են գտել Լոնդոնի Բիգ-Բենը, Նյու Յորքի Էմփայր-սթեյթ-բիլդինգը, Բարսելոնի Սբ.ընտանիքի տաճարը, Փարիզի «Դիսնեյլենդը», Հռոմի Կոլիզեյը, Նյու Յորքի Top of the Rock դիտահարթակը եւ Լոնդոնի կամուրջը:

 

 

«Մեր օրերում սելֆին ոչ միայն ընդունելի, այլեւ առօրեական բան Է դարձել զբոսաշրջիկների համար»,-նշել Է Սայմոն Էփըլբաումը՝ AttractionTix-ից: Փորձագետը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն փաստի վրա, որ վարկանիշի երրորդ հորիզոնականում հայտնվել Է համեմատաբար նոր տեսարժան վայր՝ առաջ անցնելով դարավոր պատմություն ունեցող օբյեկտներից:

 

 

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, այժմ Ցանցում #selfie հեշտեգով Է նշված սոցիալական ցանցերի մոտավորապես 219 մլն նկարներ: Դյուրակիր սարքերի տերերը ներսարված խցիկով օրական շուրջ 1 մլն ինքնանկար են անում: