Արաբական Al Arabiya News-ը հոդված է հրապարակել' նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հոդվածի հեղինակը լիբանանցի հայտնի քաղաքագետ Նայիրի Տուենին է:
«Այս տարվա ապրիլին ողջ աշխարհի հայերը կոգեկոչեն թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցեղասպանության հետևանքով զոհվեց 1,5 միլիոն հայ, ևս մի քանի միլիոնը ստիպված եղավ բռնել աքսորի ճամփան և ապաստան գտնել արտերկրում: Հայերն ինտեգրվելով տարբեր երկրներին' դարձան դրանց օրինակելի քաղաքացիներ: Դրա վառ օրինակը Լիբանանում և Սիրիայում հայերի ներկայությունն է»,- գրել է հոդվածագիրը:
Նայիրի Տուենին նկատում է' հայ ժողովրդի խնդիրն այն է, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին ցուցաբերել ֆինանսական ու բարոյական փոխհատուցում: «Թուրքերը զբաղեցրեցին հայկական Կիլիկիան և Ալեքսանդրիան: Այսօր անցել է 100 տարի, սակայն խնդիրը չի լուծվել: Այդ տարածքներում չի ճանաչվում մշակութայիին բազմազանությունը, Թուրքիան արգելափակում է 1915-ի թեման:
Այս լարված իրավիճակում հնարավոր չէ գտնել խաղաղ երկխոսություն: Դա սարսափելի իրողություն է: 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժ ողովրդի իրավունքները դեռևս չեն վերականգնվել»,- նկատել է Al Arabiya News-ի հոդվածագիրը: