ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ին ստորագրել է «Գործընկեր կազմակերպություն ճանաչելու մասին» կարգադրություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, փաստաթղթում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաuտատված' Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հաuարակական կազմակերպություններին որպեu դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպեu գործընկեր կազմակերպություն հանդեu գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձանությունը.
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2015 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը»: