Ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը' կրակել է իր ուղղությամբ' գլխի շրջանում պատճառելով վնասվածք:

 

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ' լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը' պահունակի մեջ:

 

 

Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Մհեր Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: