Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը' «Ստեփանակերւոի խանութներում "մադե ին ադրբեջան" Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԱԾ-ից:
«Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղագրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված' Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից' Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Գ.Պ.-ն ձերբակալված է: