Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 3 հայ երիտասարդների։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս իրավիճակի պատճառը անցակետի տեղադրումն է, ինչպես նաև Նիկոլ փաշինյանի հայտարարությունը' Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
Մելիքյանի խոսքով' այս իրավիճակում նման միջադեպերի կարող ենք անընդհատ ականատես լինել. «Ադրբեջանը դոզավորված է իր գործողությունները կատարում, կարծում եմ նաև ռեակցիաների ստուգման գերծողություն է իրականացնում։ Թե ինչպես կվարվեն տղաների հետ Ադրբեջանում, այժմ չենք կարող ասել»,- ասաց իրավապաշտպանը
Մեր զրուցակցի խոսքով' Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիսանում են ադրբեջանական քաղաքականություն իրականացնողներ. «Կարծում եմ նրանց և Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն,որը տարբեր գործիքներով տանելու է Արցախը Ադրբեջանի դաշտ։ Հայաստանի ներկայիս նիկոլական իշխանությունները, հայկական շահերի հետ ոչ մի կապ չունեն։ Նրանք այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենք իրենց սահմանափակել են բազմաթիվ գործոններից»,- ասաց նա:
Այն հարցի, թե արդյոք հայաստանը ունի լծակներ և դրանք օգտագործելով կարող է գոհացուցիչ արդյունք ստանալ, Մելիքյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունը այս պահին իրականացնում է ադրբեջանական քաղաքականություն. «Եթե լիներ հայկական շահեր պաշտպանող ղեկավարություն, իհարկե լծակները շատ են, բայց այս իշխանությունների պարագայում այդ լծակները խիստ սահմանափակ են․ իրենց իսկ կողմից իրականացված քաղաքականության պատճառով»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Լիլիթ Զալիբեկյան