«Գնալով մեծանում է վտանգը, որ իրավականի անվատ տակ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու, տանելու են կալանքի և բացարձան անհիմն ձևով այս տղային կալանավորելու են նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնվել է՝ ցույց տալու համար, որ ինչ ուզեն՝ կանեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով նախորդ օրը պարեկների կողմից բռնության ենթարկիված Արամ Երիցյանի գործով։
Փաստաբանը նման կարծիքի է հանգել կարդալով Քննչական կոմիտեի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ։
Մելիքյանը հրապարակային կրկնեց նախորդ օրվա իր առաջարկը՝ բերման ենթարկելու տեսաձայնագրությունն ամբողջությամբ, առանց մոնտաժի և ձայնով ցանկացած ձևաչափով և լսարանում դիտեն և մասնագիտական քննարկում կազմակերպեն;
Փաստաբանը նշեց, որ Քննչական կոմիտեն տարածել է կտրած և առանց ձայնի տեսանյութ, ինչը պատահական չի արվել, քանի որ պարեկները Երիցյանին առաջարկել են բաժին գնալ, որի հետ վերջինս համաձայնել է, բայց պարեկներն ապօրինի փորձել են ձեռնաշղթա հագցնել, ինչից արցախցին հրաժարվել է։
Նար խոսքով օրենքով սահմանված է, որ ձեռնաշղթա են կիրառում երբ դեպքում՝ երբ անձը դիմադրում է, երկրորդ՝ փախուստի փորձ է արվում, կամ հավանականություն կա, որ դիմադրության և փախուստի փորձ կանի, որոնցից ոչ մեկը այդ պահին չի եղել։
Ըստ փաստաբանի, նաև ձերբակալելիս պետք է բացատրվեր ձերբակալության պատճառը, անձի իրավուները ինչը ևս չի արվել
«Ինչո՞ւ եք որոշել այդ մարդուն ձերբակալել, որովհետև դուք ֆորմայո՞վ եք, իսկ ինքը չունի՞»,-հարցրեց Մելիքյանը և նշեց. որ դրանցի հետո էլ արցունքաբեր գազ են կիրառել։
Ռուբեն մելիքյանը Քննչական կոմիտեին հորդորեց չգնալ ակնհայտ ապօրինության՝ գնալով Երիցյանի կալանավորմանը։