Իրաքի մայրաքաղաքում առավոտյան գրանցված պայթյունների հետեւանքով 37 մարդ է մահացել, եւս 86 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, պայթյունները գրանցվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

 

 

Առաջին պայթյունը, որը խլել է 11 հոգու կյանք, գրանցվել է քաղաքի կենտրոնական հատվածում' շուկայի հարեւանությամբ, երկրորդ պայթյունը գրանցվել է քաղաքի արեւելքում' խլելով 22 հոգու կյանք, իսկ վերջին պայթյունը գրանցվել է հարավ-արեւմուտքում, որի հետեւանքով մահացել է 5 իրաքցի:

 

 

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը: