Էկվադորյան Toak-Chocolate ընկերությունը արտադրել է շոկոլադ, որը կարող է համարվել աշխարհում ամենաթանկ շոկոլադը: Շոկոլադի 50 գրամն արժե 250 դոլար:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, թեպետ այն այդքան էլ թանկ չէ շատերի համար, հաշվի առնելով, որ սա միայն շոկոլադի գինն է, այլ ոչ թե ուտելի ոսկու փաթիլների կամ ադամանդի բյուրեղների, որոնք մտնում են աղանդերի բաղադրության մեջ, կարելի է ասել, որ այն եզակի շոկոլադ է աշխարհում:

 

 

To’ak շոկոլադը պատրաստված է եղեգնաշաքարից և «Արրիբա» տեսակի կակաոյի հատիկներից: Ընկերությունն արտադրել է 574 շոկոլադե սալիկ, որոնցից յուրաքանչյուրը համարակալված է և փաթեթավորված փայտե տուփի մեջ:

 

 

Շոկոլադե սալիկներից 380-ը դեռ վաճառքում են: