Չիլիացի ալպինիստները հայտնաբերել են այն ինքնաթիռի բեկորները, որն աղետի Էր ենթարկվել 54 տարի առաջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

 

Արշավի մասնակիցները հրապարակել են լուսանկարներ աղետի վայրից, որը տեղի Է ունեցել 1961 թվականի ապրիլի 3-ին: Դրա հետեւանքով զոհվել Էր 24 մարդ, այդ թվում՝ Green Cross պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի ութ խաղացողներ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չիլիի LAH ավիաընկերության Douglas DC-3 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են 3,2 հազար մետր բարձրության վրա՝ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 360 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Դրանց գտնվելու ստույգ վայրը գաղտնի Է պահվում, որպեսզի դրանց առաջինը չհասնեն ամեն կարգի բախտախնդիրներ: