Եթովպիայում հայտնաբերվել են հին մարդու մնացորդներ, որն ապրել է մոտավորապես 3,5 մլն տարի առաջ և տարբերվել է գիտությանը հայտնի նախնադարյան մյուս տեսակներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հաղորդվում է Nature հանդեսում, գիտնականները Եթովպիայի Աֆարի շրջանում հայտնաբերել են նախապատմական մարդու ծնոտի ոսկորներ ու ատամներ:
Հետազոտողներն այդ տեսակին տվել են Australopithecus Deyiremeda անվանումը, որը տեղի բնակիչների լեզվով նշանակում է «մերձավոր ազգական»:
Գիտնականներն ընդգծում են, որ այդ գտածոն խոսում է մեր նախնիների տեսակների ավելի մեծ բազմազանության մասին, քան ավելի վաղ ենթադրվում էր: