ԱՄՆ-ում բնակվող թուրքերին խիստ մտահոգել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում հայկական լոբբիի հերթական նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով turkishny.com լրատվական կայքը, Ամերիկայում բնակվող թուրքերին անհանգստացրել է այն, որ հայկական լոբբիի թիրախում հայտնվել են Թուրքիայի հետ համագործակցող ամերիկյան խոշոր ընկերությունները, քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները, որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ըստ կայքի' հայկական լոբբին սպառնացել է կոչ անել բոյկոտել ԱՄՆ-ում գործող բոլոր այն ընկերությունների, այդ թվում' թուրքական, արտադրանքը, եթե վերջիններս չճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Նշվում է, որ հայկական կազմակերպություններն այդ ընկերություններին, գործարար շրջանակներին, համալսարաններին ու կազմակերպություներին զգուշացնող ավելի քան 200 նամակ են ուղարկել:
«Նրանք կոչ են արել չեղյալ համարել Թուրքիայի եւ թուրքական ընկերությունների հետ համագործակցությունը' նշելով, որ հակառակ դեպքում, 2015 թվականի ապրիլի 24-ին ամերիկացիները կբողոքեն դրանց բոլորի դեմ», -գրել է թուրքական կայքը: