Ախթալա-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Փետրվարի 9-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղպատ-Ախթալա ավտոճանպարհի մոտ 10 կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 06ՏՕ157 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ Բ.Ա.-ն արգելափակվել էր ավտոմեքենայում:

 

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: