ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»' 56-25-33 հեռախոսահամարով: «Թեժ գծի» հեռախոսահամարը հնարավորություն է տալիս օբյեկտիվ, ճշգրիտ և առաջնային տեղեկատվություն ստանալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: