Ձմեռը շատ բարդ շրջան է ավտովարորդների համար:
Խորհուրդներ վարորդներին՝ ձմռանն ավտոմեքենայի հետ կապված ամենատարածված խնդիրները լուծելու համար:
Քրտնած ապակիներ
Այս երևույթից ազատվել կօգնի սովորական սափրվելու քսուքը: Այն քսիր ապակու վրա, չոր կտորով սրբիր: Ապակե մակերևույթի վրա միկրոթաղանթ է ձևավորվում, որը կկանխի քրտնելը և սառելը:
Մաքուր լուսարձակներ
Լուսարձակները մաքրելու համար պարտադիր չէ ավտոմոբիլային քիմիա օգտագործել: Կեղտից ազատվել կօգնի սովորական ատամի մածուկը: Այն սպունգով քսիր կեղտոտ մակերևույթին, ջրով լվա:
Հին մարտկոց
Եթե հնարավոր է, որ մեքենան առավոտից չմիանա, պետք է ոչ մեծ թեքությամբ տեղ գտնել և մեքենան այնտեղ կանգնեցնել:
Սառած դիմապակի
Այս խնդրից խուսափելու համար մեքենան կայանիր դիմացի ապակին դեպի արևելք: Արևոտ եղանակին առավոտյան արևն այն կտաքացնի և կհալեցնի սառույցը:
Սառած փական
Դռան, բեռնախցիկի կամ վառելիքի բաքի սառած փականը ոչ մի դեպքում չի կարելի տաքացնել տաք ջրով կամ կրակայրիչով: Դա կարող է մի շարք տհաճ հետևանքներ ունենալ:
Մեքենայի դուռը հեշտությամբ բացելու համար կարելի է ըմպելիքի ձողիկով շնչել փականի մեջ:
Դռները սառչում են
Սա տեղի է ունենում սեղմող ռետինների վրա կուտակված խոնավության պատճառով:
Սրանից խուսափելու համար սեղմող ռետինները սրբիր բուսական յուղով թրջված կտորով, հետո յուղի մնացորդները մաքրիր թղթե սրբիչով: Յուղը ջուրը հետ կմղի, մեքենայի դռները չեն սառչի:
Դիմապակու սառած մաքրիչ
Սրանից կարող են փրկել գուլպաները: Պարզապես մաքրիչների վրա գուլպա հագցրու և թող գիշերը:
Միայն թե ապակու մաքրիչի խոզանակները մի սեղմիր դիմապակուն:
Ապակուց գուլպաներն ավելի դժվար կլինի պոկել, քան մաքրիչները: