Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող «Աբշերոն» սրճարանում ադրբեջանցիների միջեւ ծագած դիմակայության պատճառով փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ սպանվել, երկուսն էլ ծանր վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել լույս փետրվարի 10-ի գիշերը:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ գիշերը մոտ ժամը 1-ին ադրբեջանցիների երկու մեծ խումբ ծեծկռտուք են սարքել, որն ուղեկցվել է հրազենային զենքերից փոխադարձ կրակոցներով: Մեկ այցելու սպանվել, իսկ երկուսն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի մեղավորներին հաջողվել է թաքնվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սպանվածի եւ վիրավորների անունները չեն հաղորդվում: