«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում 200 մլն ռուբլի տեղափոխող ինկասատորները վիճել են և գնդակահարել միմյանց:
Միջադեպի առթիվ հարուցվել է քր. գործ: Ըստ նախնական վարկածի՝ վարորդի ու ավագ ինկասատորի միջև վիճաբանության ժամանակ արձակվել է ընդհանուր 18 փամփուշտ:
Վարորդը զինված է եղել ПМ ատրճանակով, ավագ ինկասատորը' АКСУ-74 ինքնաձիգով: