Փետրվարի 10-ին նշվում Է Անվտանգ Համացանցի միջազգային օրը (Safer Internet Day), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Տոնը սահմանվել Է 2004 թվականին Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ: Դրա նպատակն Է առցանց-տեխնոլոգիաների եւ շարժական հեռախոսների ավելի անվտանգ եւ ավելի պատասխանատու օգտագործման քարոզումը, առանձնապես ամբողջ աշխարհի երեխաների եւ երիտասարդության շրջանում:

 

Աշխարհում Համացանցի անվանգության օրվա գլխավոր համակարգողը դարձել Է Insafe (European Safer Internet Network — http://www.saferinternet.org/) ոչ առեւտրային կազմակերպությունը, որը բաղկացած Է Եվրահանձնաժողովի մասնակցությամբ ստեղծված ազգային կենտրոններից: Insafe-ի անդամներ են Եվրամիության բոլոր 27 երկրները, ինչպես նաեւ Իսլանդիան, Նորվեգիան եւ Ռուսաստանը:

 

Saferinternetday.org կայքը տրամադրում Է մեդիա-պլատֆորմ, որտեղ երկրները եւ միջազգային կազմակերպությունները կարող են թողնել Համացանցի անվտանգության հետ կապված տեղեկատվություն, ինչպես նաեւ համակարգել իրենց գործողություններն Անվտանգ Համացանցի օրվա խնդիրների իրագործման հարցում:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Անվտանգ Համացանցի օրը դուրս Է եկել իր սկզբնական աշխարհագրական շրջանակներից եւ դադարել Է զուտ եվրոպական միջոցառում լինելուց: 2015 թվականին այն կնշեն աշխարհի ավելի քան 110 երկրներում: Ընդամենը մասնակից երկրներում տեղի կունենան հազարից ավելի միջոցառումներ՝ «Դրական Համացանց ստեղծե՛նք միասին» նշանաբանի ներքո: