Անվտանգ Համացանցի միջազգային օրը փետրվարի 11-ին աշխարհի երկրներում նշվում Է «Դրական Համացանց ստեղծե՛նք միասին» կարգախոսով: Դա կարեւոր միջազգային օր Է՝ նվիրված Ցանցում երեխաների եւ չափահասների անվտանգության հիմնախնդրին եւ բարոյական առցանց-միջավայրի ձեւավորմանը:

 

2004 թվականից Եվրոպայի անվտանգ Ինտերնետի կենտրոնների ցանցը՝ Insafe-ը, որը գործում Է Եվրահանձնաժողովի «Անվտանգ Համացանց» ծրագրի շրջանակներում, զբաղվում Է այս տոնի կազմակերպմամբ: Այժմ Անվտանգ Համացանցի օրը նշվում Է աշխարհի ավելի քան 110 երկրներում, որտեղ կազմակերպվում են ավելի քան հազար միջոցառումներ, որոնք նպատակամղված են ինտերնետ-օգտատերերի պաշտպանվածության բարձրացմանը:

 

«2014 թվականի կարգախոսն ընդգծում Է դրական եւ զարգացող ինտերնետ-ծառայությունների դերը թվային հասարակության մեջ լիարժեք եւ ներդաշնակ անձնավորության ձեւավորման գործում»,- նշված Է տոնի պաշտոնական կայքում:

 

Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փետրվարի 11-ին Վաշինգտոնում տեղի կունենա «Անվտանգ Համացանցի օրը-2014» խորհրդաժողովը՝ «Երիտասարդությունը եւ IT-առաջատարները, որոնք ստեղծում ենլավագույն գլոբալ ցանցը» կարգախոսով: Խորհրդաժողովը կդառնա առաջին պաշտոնական միջոցառումն Ամերիկայում, որը նվիրված կլինի Անվտանգ Համացանցի օրվան: Դրան կմասնակցեն խոշորագույն IT-ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Twitter-ի, Youtube-ի եւ այլ ընկերությունների բարձրաստիճան կառավարիչներ: