Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 9-ին' ժամը 09.20-ին, բերման են ենթարկել 1992թ. ծնված Արման Ն.-ին և 1991թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից' 1996թ. ծնված Էլզա Մ.-ին և 1992թ. ծնված Արտյոմ Դ.-ին' վերջինիս վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայով:

 

Խուզարկությամբ Արման Ն.-ի մոտից հայտնաբերվել է 11.7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, ռետինե սև բռնակով բացովի երկաթյա զսպանակավոր մահակ, ռետինե բռնակով' 38 սմ ընդհանուր երկարությամբ պտուտակահան, լապտեր, կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ, մեկ զույգ կենցաղային ռետինե ձեռնոց և 100 դոլար անվանական արժողության ակնհայտ կեղծ 3 թղթադրամ, իսկ Աշոտ Ա.-ի մոտից' կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ և մեկ զույգ շինարարական ձեռնոց: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է հետաքննություն: